Հայաստանում կորոնավիրուսի 160 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 541 մարդ

ԵՐՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  11,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 160 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 40 593 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է  541 մարդ, շարունակում  է  բուժվել  6399-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 33 157 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 7  դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 803 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  234-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 177 311 քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 968 է:  

--00--ՄՀ