ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը վավերացվեց․ 40 ապրանքների մուտքն իրանական շուկա կպարզեցվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է Իրանի հետ ԵԱՏՄ երկրների կնքած համաձայնագիրն ազատ առևտրի վերաբերյալ։ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ համաձայանգրով զգալիորեն նվազում են Միության (այդ թվում և Հայաստանի) ու Իրանի միջև շրջանառվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերը։ 

2018 թվականի մայիսին Աստանայում կնքված համաձայանգրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների համար 23,4 տոկոսից իջեցվելու է մինչև 12 տոկոս։ Նույնատիպ մաքսատուրքը արդյունաբերական ապրանքների համար 17,7 տոկոսից իջեցվելու է մինչև 13,2 տոկոսի։

Հիշեցնենք, որ համաձայնագրի նախապատրաստման փուլում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը հայտնել էր, որ այդ համաձայնագրում ներառված են նաև 40 ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում ու դրանց մասով պահանջարկ կա իրանական շուկայում։ Համաձայնագրի ստորագրումից հետո նախատեսվում էր, որ այդ ապրանքների մուտքը իրանական շուկա կպարզեցվի: