Պարետի կողմից առկա չէ զբոսաշրջային ուղղություններով թռիչքների թույլտվություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

չվերթ

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ  չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից։

«Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասվորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն։

Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»։ --00—ՄՀ