Ստամբուլի «Բիլգի» համալսարանը հատուկ զեղչեր կտրամադրի հայկական վարժարանների ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

Բիլգի

Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսման վարձի հատուկ զեղչեր կտրամադրի այն դիմորդներին, որոնք ավարտել են քաղաքի հայկական վարժարանները։ Այս մասին Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել համալսարանի տարածած հայտարարությունից։

«Ստամբուլի «Բիլգի» համալսարանը սկսել է ընդունելությունը, որոնց ժամանակացույցը փոխվել է կապված համավարակային իրավիճակի հետ։ Այս իրավիճակով պայմանավորված դիմորդները կարող են դիմել ինչպես առցանց այնպես էլ համալսարան այցելելով։

Հայկական վարժարաններն ավարտած և 1-ին 3 հայտերից որևէ մեկով «Բիլգի» համալսարան ընդունվող դիմորդներների համար բացի «Չափման, ընտրության և տեղավորման կենտրոնի» (ÖSYM) տրամադրած զեղչից, ևս 25 տոկոսանոց զեղչ կտրամադրվի։ 4-րդ և 5-րդ հայտով «Բիլգի» ընդունված դիմորդները, կստանան լրացուցիչ 20 տոկոսանոց զեղչ»,- ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։

Նշված է նաև, որ ընդունելության օրերը շարունակվելու են մինչև օգոստոսի 14-ը։

Զեղչերից կարողանալու են օգտվել Ստամբուլի հայկական Եսայան, Սահակյան Նունյան, Կեդրոնական, Փանգալթիի և Սուրբ Խաչ վարժարանների շրջանավարտ դիմորդները։

--00—ՄՀ