Պուտինի աղջիկը փորձարկել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր աղջիկներից մեկը կամավոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է փորձարկել։ Գրել է Life.ru-ն։

Ըստ նրա՝ առաջին պատվաստումից հետո աղջկա մոտ ջերմույթյունը բարձրացել է մինչև 38 աստիճան, հաջորդ օրը՝ 37:

Երկրորդ սրսկումից հետո ջերմությունը քիչ է բարձրացել, բայց հետո ամեն ինչ անցել է ու կայուն իմունիտետ է ձևավորվել։

--00—ՄՀ