Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 483 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

կորոնավիրուս

Օգոստոսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8355 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7001 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 483 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 502 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք:

--00--ԱԹ