Վճռաբեկ դատարանը Քոչարյանի դեմ գլխավոր դատախազի բողոքը բավարարեց մասնակիորեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Վճռաբեկ դատարանը՝ Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվեց մասնակիորեն, իսկ երկրորդ նախագահի փաստաբանների վճռաբեկ բողոքը մերժվեց:

ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվեց և գործն ուղարկվեց  դատարան նոր քննության: Վճիռը ենթակա չէ բողոքարկման։

Միաժամանակ դատարանը տեղեկացրեց, որ սույն գործով կարծիք է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանի քրական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, ըստ որի՝ դատախազի և Քոչարյանի փաստաբանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասին սահամնադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։