ՊՊԾ գնդի ոստիկանները հայտնաբերել են հրավառություն իրականացրած անձանց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքում են ոչ միայն տարածքային բաժիններում հնչող ահազանգերին, այլև բնակիչների գիշերային հանգիստը խաթարող ցանկացած դեպքի։

Պատահական չէ, որ հուլիսի լույս 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի ոստիկանները հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։ Դեպքերից մեկն արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում։ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում հրավառություն իրականացրած 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու ներկայացվեց ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացրած ՊՊԾ գնդի ծառայողներն ու բաժնի համայնքային ոստիկանները բաժին ներկայացրին 39-ամյա մի տղամարդու, որը Կոմիտասի պողոտայում հրավառություն էր իրականացրել։ Նա ևս տուգանվել է։ 

--0--ԿԿ