Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Գուդաուրի-Կոբի ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 15, 24News

Thumbnail

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում, Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար։