Կորոնավիրուսի դեմ պայքարում հույսի նշույլ է նկատվում․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չնայած աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման շուրջ 20 միլիոն և մահվան  750 հազար դեպք կա, վիրուսի դեմ պայքարում հույսի նշույլ է նկատվում։

«Ձեզնից շատերն այժմ սգի մեջ են։ Սա աշխարհի համար բարդ ժամանակաշրջան է, սակայն ցանկանում եմ հստակություն մտցնել։ Հույսի ծիլեր են նշմարվում»,- ասել է Գեբրեյեսուսը։

ԱՀԿ ղեկավարը կոչ է աչե հետևել Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոս մի շարք կղզային պետությունների օրինակին, որոնք կարողացել են վաղ փուլում կանխել համաճարակը։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս