Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ. Իմնաձե

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Իմնաձե

«Նվազագույնը մինչև հաջորդ տարվա ամառ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ»,- ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

«Հույս ունենք, որ մինչ այդ կստեղծվեն արդյունավետ պատվաստանյութեր, ինչը շատ թե քիչ մեզ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի՝ իրավիճակը կառավարելու տեսանկյունից: Մինչ այդ կորոնավիրուսի դեմ պայքարի միակ տարբերակը մեր նախնիների կիրառած մեթոդներն են՝ դիմակ փակ տարածքներում, իսկ երբ հեռավորություն պահպանելն անհնար է, նաև բաց տարածքներում  և հիգիենան, ձեռքերը հաճախ լվալը: Սրանք են վիրուսի դեմ պայքարելու հիմնական միջոցները»,- հայտարաել է Պաատա Իմնաձեն:

Հիշեցնենք այսօր՝ օգոստոսի 11-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս