Երևան-Մեղրի ճանապարհի մեքենան գլորվել է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

հասարակական

Օգոստոսի 10-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 341-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 36-ամյա ուղևոր Արմեն Զաքարյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

--0--ԿԿ