Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 130 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4945 նոր դեպք է գրանցվել: Մահացել է 130 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ օպերատիվ շտաբը։

Համաճարակի բռնկումից ի վեր արձանագրվել է ընդհանուր առմամբ 897 599 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 6494 մարդ, ընդհանուր առմամբ՝ 703 175 պացիենտ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 15 131 է։

--00—ՄՀ