Լատվիայի հավաքականի հայ ֆուտբոլիստը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

սպորտ

Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի հայաստանցի կիսապաշտպան Էդգար Վարդանյանը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին:

27-ամյա Էդգար Վարդանյանը նշել է, որ կարիերան ավարտում է առողջական խնդիրների պատճառով:

Էդգար Վարդանյանը հանդես է եկել լատվիական «Մետտայում», Յուրմալայի «Սպարտակում» և «Լիեվայում»:

--0--ԿԿ