Քոչարյանն անձամբ է փաստարկներ ներկայացրել. երևի դարձյալ կդիմենք ՄԻԵԴ․ Ալումյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմանը, լրագրողներին ասել է, որ առաջին տպավորությունը բացասական է։

«Երբ որոշումը ստանամ, ավելի մանրամասն կասեմ: Այն, որ գործը պետք է Սահմանադրական դատարան ուղարկել, խնդիրը հավանաբար անձեռնմխելիության հետ կապված նորմին է վերաբերում: Դատախազության պահանջը մասնակի բավարարվեց: Շատ մեծ հավանականությամբ հնարավոր է՝ դարձյալ դիմենք Եվրոպական դատարան»-ասել է նա:

Ինչ վերբերում է ավելի վաղ պաշտպանների կողմից ներկայացված փաստարկներին, Ալումյանը նշել է.

«Բացի մեզնից՝ երկրորդ նախագահ Քոչարյանն իր փաստարկներն անձամբ ներկայացրել է նիստի ժամանակ: Հիմա, կարծում եմ, կհասնենք նրան, որ դատարանը մեր բոլոր փաստարկներին կանդրադառնա: Մեղադրանքի մեջ ձևակերպում կա, որ արտակարգ դրություն է հայտարարվել Սահմանադրության խախտմամբ. մենք ասում ենք, որ քննիչը կամ այլ անձ չեն կարող ենթադրություն անել, որ նախագահի որոշումը հակասահմանադրական է»,-ասել է Ալումյանը։

Իսկ այն, որ Քոչարյանի մեղադրանքի մեջ լրացումներ են արվել, Ալումյանը կածում է, առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Պարզապես բառեր են ավելացել»,-ասել է փաստաբանը: