ՊԵԿ հավաքագրումները մսխվում են, եկամուտների միայն 1/4 մասն է մուտքագրվում բյուջե

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

2020թ․-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ ՀՀ տնտեսությունը 4,7 %-ի անկում է արձանագրել։ Այս թիվը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համար արհեստականորեն զուսպ «նկարված» ցուցանիշ է։ Պրոֆեսորի խոսքով՝ այն արտահայտում է տնտեսության աշխուժության ամիսներից ընդամենը երկուսը՝ մայիսն ու հունիսը։ 

Մանասերյանը չի շտապում կանխատեսումներ անել, թե մոտավորապես երբ հնարավոր կլինի ակնկալել վերականգնման գործընթաց։

«Նման կառավարման մշակույթի բացակայության պայմաններում մենք երբևէ չեն ունենա վերընթացի կանխատեսելի գործընթաց։  Մենք չենք տարանջատում, թե որն է կորոնավիրուսի բացասական առումով ազդեցությունը և որը մեր ներքին խնդիրներինը, ինչը չենք կարողանում լուծել։ Երկուսը խառնվել են իրար»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նա։ 

Խոսելով բյուջեի հավաքագրումների մասին՝ Մանասերյանը նկատել է․
«Հանրությանը հայտնի չէ, ես կասկածում եմ, որ վարչապետին էլ, որ ՊԵԿ ոլորտում հավաքագրվող եկամուտների՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների, միայն 1/4-ի մասն է մուտքագրվում պետբյուջե։ Մնացածը պարգևավճարներով մսխվում է»,- նկատել է պրոֆեսորը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ