Հայտնաբերվել և ոչնչացվել է 2 տոննա 230 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Օգոստոսի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավված են ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման  շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 10-ից 11-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 230 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 16 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 386 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 57 գրամ մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս