Դպրոցը՝ կորոնավարակի պայմաններում․ որքանո՞վ ենք պատրաստ դասերի վերսկսմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխարհի 186 երկրների մեծ մասում (60% -ից ավելի) դպրոցները փակվել են։ Բացառություն չէ նաև Հայաստանը, սակայն սեպտեմբերի 15-ից մեր երկրում դասերը կվերսկսվեն։ 

24News-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ, պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը հայտնեց, որ այժմ ուղեցույց են ստեղծում, որպեսզի դպրոցները գործեն սահմանված կարգով։

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն էլ կարծում է, որ եթե հակահամաճարակային կանոնները դպրոցներում խստորեն պահպանվեն, կուտակումներ չլինեն, դասասենյակները հաճախակի օդափոխվեն, ապա հնարավոր կլինի դասապրոցեսի ընթացքում պաշտպանվել կորոնավիրուսից։ Բայց նաև հիշեցնում է, որ երեխաները կարող են վարակվել ու ոչ մի ախտանշան չունենան, ուստի այս կերպ վարակը հեշտությամբ կարող է փոխանցվել տարեցներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ