ԱՄՆ-ն Ադրբեջանին 15 միավոր կատեր կմատակարարի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ռազմ ինֆո

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և ամերիկյան «United States Marine Inc.» ընկերությունը օգոստոսի 4-ին ստորագրել են 7 մլն 572 հզ դոլարի պայմանագիր, որով ընկերությունը 15 միավոր ականազերծող կատեր կկառուցի։ Ինչպես հայտնում է Razm.info-ն, դրանք պիտի մատակարարվեն՝ որպես օգնություն, Ադրբեջանի կառավարությանը։

Այս մասին գրված է Պենտագոնի պաշտոնական կայքում։ Գործարքով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2022թ. ապրիլ ամիսը։ Դրանք ականազերծման համար նախատեսված (Explosive Ordnance Disposal (EOD)) բամզանպատակային 9-մետրանոց կատերներ են։ Ռուսական BMPD մասնագիտացված բլոգի տվյալներով, այս կատերները կառուցվում են ԱՄՆ ռազմածովային ուժերի համար և նախատեսված են հակադիվերսիոն գործողությունների ու նավահանգիստների պաշտպանության համար։ Դրանք նաև կիրառվում են ականազերծման գործողություններում (ապահովում են լողորդների աշխատանքը ականազերծման համար)։ 2016թ. ԱՄՆ ՌԾՈւ֊ն գործարք է կնքել այս դասի 80 կատերի համար, որոնք պետք է մատակարարվեն 5 տարվա ընթացքում։

Նշենք, որ Ադրբեջանի ռազմական նավատորմի կազմում սրանք առաջին ամերիկյան նավերը չեն։ Ռազմինֆոյի տվյալներով Ադրբեջանի ՊՍԾ կազմում կա ամերիկյան “Point” դասի 1 միավոր, “Defender” դասի առնվազն 3 միավոր, և Endeavor 48 (Silver Ships ընկերության արտադրած, 48 ոտնաչափ երկարությամբ կատեր) դասի առնվազն 2 միավոր կատերներ։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս