Կոտայքի մարզում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

ю

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 ZZ 252 համարանիշի և Toyota Alphard մակնիշի 88 MC 886 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Toyota Alphard-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհի բետոնե հենապատին, իսկ 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մի քանի պտույտ շրջված Toyota Alphard-ի համարանիշները, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ ինչ-որ մարդիկ հանել էին, իսկ Toyota Camry-ի վրայից մի երիտասարդ փորձում էր համարանիշները հանել, սակայն ՃՈ տեսուչները կանխեցին նրա գործողությունը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

--0--ԱՀ