Լոռու մարզում 48-ամյա ոչ սթափ վարորդը 06-ով բախվել է ճամփեզրի թմբին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

․

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա Վահրամ Պ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի թմբին:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս