Մեկ օրում ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

ԱԻՆ

Օգոստոսի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, 1500 քմ, 400 քմ, 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 600 քմ, 500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 10 հա, 3000 քմ, 7000 քմ, 3000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1.5 հա, Գետափնյա գյուղում՝ 2000 քմ, Սայաթ-Նովա գյուղում՝ 3,5 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Բաղրամյան գյուղում՝ 30 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 600 քմ, 3000 քմ, 1 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 50.5 հա:

--00—ՄՀ