Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության Stopcov.ge կայքը։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 278 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1058:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7 708 մարդ:

--00—ՄՀ