Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Թուրքիա

 

Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթը ժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է փաստաբան եղբորն ու մորը։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ադանայում, ենթադրաբար նրանց պատկանող բնակարանում։ Փոլաթը կրկնակի սպանությունն իրականացրել է հրազենով։ Կրակոցի ձայներից դեպքի վայրում հավաքվել են հարևանները, որոնք էլ ահազանգել են ոստիկանություն։ 

Այդ ընթացքում փոխնահանգապետը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ու ձերբակալվել։ Նշվում է, որ դեպքի ժամանակ բնակարանում է եղել նաև Թոլգա Փոլաթի հայրը, որը գործով կներգրավվի որպես ականատես։

--00—ՄՀ