Կիևյան 1-ի հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

պատշգամբ

Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ լուսանկարներ և տեսանյութ հրապարակելով:

«Վարչական շրջանի ղեկավարությունը ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժում է ապօրինի կառույցը»,- գրել է նա։

--00--ԱԹ