Բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու պահանջը կհանվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

Որոշակի փոփոխություններ են նախատեսվում գործող սանիտարահամաճարակային կանոնների մասով։ Հանվելու է անձնական ավտոմեքենաններում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման պարտադիր կանոնը։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը

«Վերանայվելու է որոշ հանրայի բացօթյա տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում և նմանատիպ այլ վայրերում։  Վերանայվելու է հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ թույլատրվող անձնանց քանակը»,- ասաց նա։

Ավինյանը հույս է հայտնեց, որ սահմանված կանոնների պահպանման ու պատասխանատու վաքագիծ դրսևորելւ շնորհիվ առաջիկայում իրավիճակը հնարավոր կլինի էլ ավելի կայունացնել։

--00—ՄՀ