Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ գողություններ կատարելու համար

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ստեփանավան քաղաքում  կատարված մի շարք բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Ինչպես հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին, նախնական համաձայնությամբ, Ստեփանավան քաղաքի մի քանի տներից հափշտակել են տարբեր կենցաղային իրեր, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, համակարգիչ, որոնց մի մասը վաճառել են:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ստեփանավան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1990 և 1993թթ.:

Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4 դեպք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1993 և 1190 թվականին ծնված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: