Համաներմամբ առավել շատ ազատ են արձակվել «Սևան» ՔԿՀ-ից

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հրապարակել է համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 15-ի դրությամբ։

Այսպիսով, 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.

«Նուբարաշեն» ՔԿՀ – 42
«Արթիկ» ՔԿՀ – 34
«Վանաձոր» ՔԿՀ – 14
«Վարդաշեն» ՔԿՀ – 54
«Գորիս» ՔԿՀ – 14
«Հրազդան» ՔԿՀ – 28
«Աբովյան» ՔԿՀ – 22
«Սևան» ՔԿՀ – 143
«Կոշ» ՔԿՀ – 54
«Արմավիր» ՔԿՀ – 60
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 19

Ընդհանուր՝ 484 դատապարտյալ: