Պեկինը շարունակում է նախապատրաստվել 2022-ի Ձմեռային օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

Պեկին

Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան օդանավակայանը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Այն «Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի ենթակառույցներից մեկն է։ Պատրաստ են նոր տերմինալը, շտապ օգնության կենտրոնը, ինքնաթիռների կայանատեղին, երկարացված թռիչքուղին և այլ շինություններ:

Արդիականացումից հետո օդանավակայանը կարող է սպասարկել  տարեկան 1 միլիոն ուղևորի: Վերակառուցումը, որի համար ներդրվել է գրեթե 186 միլիոն դոլար, սկսվել է 2018թ․։ Նախորդ դեկտեմբերից գործում է նաև արագընթաց երկաթուղին։