Փաշինյանը ցանկանում է պետական կառավարման համակարգում ներգրավվել Հարվարդի շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին:  Այս մասին հայտնում ենկառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով նրանց ստացած ուսումը՝ նշել է, որ շահագրգռված է պետական կառավարման համակարգում վերջիններիս ներգրավմամբ: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նրանց գիտելիքներն ու կարողությունները կարող են նպաստել պետական կառավարման համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Քննարկվել են նաև Հայաստանի զագացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: