Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News  

համայնք

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով այս տարի Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա: Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից,  շահառու համայնքներն են` խոշորացված Ախթալան, Արագածավանը, Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Եղվարդը, Ճամբարակը, Շնողը, Շողակաթը, Սարչապետը, Սիսիանը, Տաշիրը և Օձունը:

Համայնքներին տրված տեխնիկան ներառում է` ինքնաթափ մեքենա, կոմբայն, միկրոավտոբուս, բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, տրակտոր, համակցված ճանապարհային մեքենա, արտաճանապարհային տեխսպասարկման մեքենա և գյուղատնտեսական ու կոմունալ սպասարկման աշխատանքներում  կիրառվող անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ` թվով 46 հատ: Դրանք  ձեռք են բերվել Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ: 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս