Ուսումնական տարվա մեկնարկը կամ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան. Գիորգի Գախարիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ ուսման մեկնարկը հետաձգելու նախապայմաններ չկան: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:

Նրա խոսքով՝ նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի:

«Այսօրվա դրությամբ, չկա պայման, որ ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվի և սեպտեմբերի 15-ից երեխաները դասասենյակներում չսկսեն կրթություն ստանալ: Ինչպես նաև չկա հիմք, որ ընտրությունների ամսաթիվը փոխվի»,- հայտարարել է վարչապետը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս