Երևանի Եղվարդի խճուղում մեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփեզրի եզրաքարին և շրջվել, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 108/3 հասցեի մոտակայքում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ա., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել եզրաքարին և շրջվել (տեղի է ունեցել բենզինի արտահոսք): Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան, հոսանքազրկել և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: