Թավշյա հեղափոխությունն ու Բելառուսում կատարվողը կտրուկ տարբեր երևույթներ են. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է դիտորդական առաքելությամբ Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

Մինսկում տեղի ունեցած իրավիճակի և անցկացված ընտրությունների վերաբերյալ խոսելիս պատգամավորը հայտնել է, որ լարվածությունը նկատվել է ընտրության ժամերից հետո միայն։
«Ոստիկանական ուժերի կուտակումներ կային մեր հյուրանոցի պատուհանների տակ։ Բուն գործողությունները տեղի էին ունենում մեզնից 2-3 փողոց այն կողմ։ Մեզ լսելի էին հատուկ միջոցների կիրառման ձայները՝ լուսաձայնային նռնակների, ամբոխի աղմուկը, ոստիկանական գործողությունների ձայները»,- պատմել է նա։

Պատգամավորն անտեղի է համարում Մինսկում կատարվող դեպքերի և 2018թ․-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության միջև համեմատականները՝ ընդգծելով, որ դա ավելի շատ համեմատության եզրեր կունենա Մայդանի հետ։

Սանդիկովի կարծիքով՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռացնելու հարցն այսօր չպետք է դրվի, բայց միևնույն ժամանակ կարևորում է, որ քաղաքացիների բողոքի ձայնին պետք է ըմբռնումով և բավականաչափ խոհեմությամբ մոտենալ, և քննարկելի դարձնել դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս