Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հարցերը միմյանց հետ են, նրանց խնդիրը գործող իշխանությունը չէ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը առանձնահատուկ ուշադրություն չի դարձնում ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների վրա։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում՝ նշելով, որ նրանք միշտ էլ որևէ հարմար առիթի դեպքում ակտիվություն են ցույց տալիս։

Բադալյանը կարծում է, որ նրանց խոսքն ուղղված չէ հանրությանը, այլ՝ որոշակի շրջանակների, որոնք դեռևս միմյանց միջև չպարզված հարցեր ունեն։

Ըստ նրա՝ օրինակ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին խոսելով՝ Սերժ Սարգսյանը մեսիջ տվեց, իսկ տողատակը շատ լավ հասկացան նրանք, ում ուղղված էր։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ