Պարետի սահմանված նորմերի խախտման համար դադարեցվել է 5071 կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 11-ի դրությամբ  կայացվել է  5071 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝   65 403 ստուգում, որից միայն  573-ը՝ նշված օրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգուներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

--0--ԱՀ