Իմ օրոք 1000-ավոր հա ենք ազատագրել Նախիջևանի ուղղությամբ և բազմաթիվ դիրքեր առաջ տվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Մեզ համար գերակա են բոլոր ուղղությունները, և բոլոր ուղղություններով՝ սկսած 2008 թվականից, լայնածավալ աշխատանքներ են կատարվել, ընդ որում՝ նաև նախիջևանյան հատվածում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Նախիջևանի հատվածում իմ ղեկավարության ժամանակ հազարավոր հեկտար տարածքներ են ազատվել, նոր դիրքեր են տեղադրվել, բարելավվել, հակառակորդին պարտադրելու, կանխարգելելու, ինչ-որ տեղ նաև ճնշելու ուղղությամբ, և այսօր էլ այդ գործընթացը շարունակվում է»,-ասել է Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանային հավակնություններին, Թուրքիային զսպող գործոններին, տավուշյան վերջին սադրանքին, Նախիջևանի ուղղությամբ հնարավոր վտանգներին, մեր բանակի մարտունակությանը, ապրիլյանի մասին ներքաղաքական շահարկումներին, և Հայաստանում՝ հատկապես բարձր մակարդակներում, վերջին շրջանում հնչող խաղաղասիրական կոչերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ