ՀՀԿ-ին հանձնարարված է կարդալ ու պատմել իրենց ծրագիրը․ ՔՊ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

«Իմ քայլը» դաշինքի ցուցակի 133-րդը հանդիսացող Տիգրան Կարապետյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ մամուլի հրապարակումների, նա հանրապետական է։

ՀՀԿ խմբակցության երկու անդամի ընդգրկումը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, ըստ  ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի, վկայությունն է այն բանի, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակը։

«Տիգրան Կարապետյանի հետ քննարկումներ են տեղի ունեցել նրա քաղաքական հայացքների շուրջ, և մենք ունենք համոզմունք, որ նա կարող է ներկայացնել մեր թիմը Սյունիքի մարզում»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։