Ինչ է սպասվում Դիանա Գալոյանին․ անհամբեր սպասում է Գոգյանը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում առաջիկայում պատրաստվում են ներկայացնել Տնտեսագիտական համալարանի ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանի հետ կապված վարույթի եզրակացությունը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ վարույթն ավարտվել է, ու այժմ վարույթի կազմավորման պրոցեսն է ընթանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը իր նիստում որոշում էր կայացրել, որով անվավեր էր ճանաչել Տնտեսագիտական համալարանի ռեկտոր Դիանա Գալոյանի՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, ինչը Դիանա Գալոյանը բողոքարկել էր։

Ըստ մեր տեղեկությունների՝ այդ վարույթին անհամբեր սպասում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը ամեն գնով ցանկանում է, որպեսզի Դիանա Գալոյանը դոկտորի գիտական աստիճանից զրկվի: Ու անգամ երբ Գոգյանը հրավիրվել է վարույթին մասնակցելու ու գնացել է իր փաստաբանի հետ, նրա փաստաբանին չեն թույլատրել մասնակցել գործընթացին, ինչի համար վերջինս հեռացել էր նախարարությունից՝ որեւէ ձւով չմասնակցելով վարույթին, հետագայում ուղարկելով գրավոր դիրքորոշում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ վարույթը եզրակացության փուլում է, բայց այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Իսկ Դիանա Գալոյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--0--ԱՀ