Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Պուտին

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր: Հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերությունն առավել ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը: Իլհամ Ալիեւը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում:

«Ռուսական կողմը ընդգծել է լարվածությունը սրող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

--00—ՄՀ