Թուրքական բանտերում 6 ամսականը չլրացած երեխաներ կան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Թուրքիայի քեմալական, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» Մերսինի պատգամավոր Ալփայ Անտմենը հարցադրում է հղել Թուրքիայի նախագահականին և արդարադատության նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել, թե որքան բանտարկյալ կա այս պահին թուրքական բանտերում։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Նախագահականի և արդարադատության ներկայացրած տվյալների համաձայան Թուրքիայում աս պահին կա 259.327 բանտարկյալ, որից 3013-ը 0-6 տարեկան երեխաներ են, 246.069-ը տղամարդիկ, 10.245-ը՝ կանայք։ Նշվում է, որ բանտում կան անգամ երեխաներ, որոնց վեց ամսական դեռ չի լրացել։ Նրանք բանտում են գտնվում իրենց մայրերի հետ միասին։

Ընդ որում ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր բանտերը միասին առավելագույնը կարող են տեղավորել 211.766 մարդ։