Բայդենն ու Հարիսը պայքարելու են ընդդեմ Թրամփի ու Փենսի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Բայդեն

ԱՄՆ-ի Դելավեր նահանգում չորեքշաբթի օրն առաջին անգամ միասին հանրության առջեւ հանդես կգան երկրի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդընը եւ Քամալա Հարիսը, որը Բայդընի ընտրվելու դեպքում կստանձնի փոխնախագահի պաշտոնը: Բայդընը, որը Դոնալդ Թրամփի դեմ պայքարելու է նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում, փոխնախագահի թեկնածությունը Հարիսի օգտին ներկայացրեց երեքշաբթի օրը: Այս մասին գրել է Ամերիկային ձայնը։

Նման պայքարի բովում սենատոր Հարիսը առաջինն է որպես սեւամորթ ու հարավասիական ծագում ունեցող ամերիկացի: Այդ հանգամանքները նույնպես հաշվի առնելով է Բայդընն ընտրել Հարիսի թեկնածությունը:

Այսօր, երբ ԱՄՆ-ում շարունակվում են սոցիալական անհանգստությունները ու ռասայական անարդարությունների դեմ շարժումները, Բայդընը հայտնվեց ոչ սպիտակամորթ կին թեկնածու ընտրելու ճնշման տակ:

2016 թվականին դառնալով ԱՄՆ-ի պատմության մեջ սենատոր ընտրված երկրորդ սեւամորթ կինը` Հարիսն այսօր մեծ ակնկալիքներ ունի սեւամորթ ընտրողներից, որոնք առանց այն էլ հիմնականում պաշտպանում են դեմոկրատներին: Չորս տարի առաջ ընտրություններում աֆրոամերիկացիների մասնակցության անկման արդյունքում էր նաեւ, որ դեմոկրատ Հիլարի Քլինթընը կրեց պարտություն:

Բայդընը, որի ընտրարշավը Հարավային Քարոլինայում փետրվար ամսին հայտնվեց ծանր կացության մեջ սեւամորթների ընդդիմության պատճառով, այժմ մեծապես է զգում նրանց կարիքը: Աֆրոամիրիկացի ընտրողները կարեւոր դեր կարող են խաղալ Միչիգանում, Փենսիլվանիայում ու Վիսկոնսինում, որտեղ Թրամփը 2016-ին հաղթել էր ձայների փոքր տարբերությամբ:

Սեւամորթների ձայնը Բայդընի համար շատ կարեւոր է նաեւ Ջորջիա ու Ֆլորիդա նահանգներում, որտեղ հաղթել էր Թրամփը, որոնք այսօր սակայն ըստ հարցումների, տատանողական դիրքեր ունեն:

Կալիֆորնիայի նախկին գլխավար դատախազ Հարիսը հայտնի է Սենատի լսումների ժամանակ իր սուր հարցերով: Նա նաեւ սուր հարձակումներ էր գործում ընդդեմ Բայդընի, երբ պայքարում էին Դեմոկրատական կուսակցության մանդատը ստանալու քարոզարշավում: Այնպես որ, Բայդընն այժմ կփորձի Հարիսի հարձակողական հմտությունները բանեցնել ընդդեմ Թրամփի ու փոխանախագ Մայք Փենսի, որի հետ բանավեճը նշանակված է հոկտեմբերի 7-ին:

Հարիսին փոխնախագահի թեկնածու ընտրելու Բայդընի որոշումն ուղիղ կապ ունի նաեւ իր տարիքի հետ: Նոյեմբերյան ընտրությունների ժամանակ նա կլինի 78 տարեկան եւ ընտրվելու դեպքում` ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց նախագահը, որը ստանձնում է երկրի ղեկը: Հարիսի ու իր տարիքի միջին թվաբանակը Բայդընի թիմին տալիս է ավելի երիտասարդ տպավորություն:

Իսկ նախագահի ու փոխնախագահի պաշտոններում Բայդընի ու Հարիսի թեկնածությունները պաշտոնապես հաստատվելու են երկուշաբթիը օրը Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ: 

--00—ՄՀ