Վրաստանում կորոնավրուսի 5 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1283 դեպք: 

Ապաքինվել է ևս 10 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1068: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7718 մարդ: 

--00—ՄՀ