Օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

եղանակ

Հանրապետության տարածքում oգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Աղյուսակ

Երևան քաղաքում՝ oգոստոսի 13-ի երեկոյան, 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

աղյուսակ1

--00--ԱԹ