Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Ջիգարխանյան

Արդեն երկու տարի է, գործարար Յուրի Ռաստեգինը չի կարողանում Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանոսվկայայից հետ վերցնել պարտքով տրված 2 միլիոն ռուբլին։ Այս մասին գրել է Sobesednik.ru։ 

Վիտալինան հույս ունի, որ պարտքը կմարի նախկին ամուսինը։ Նա վստահ է, որ իր  պարտքերի մի մասը պետք է մարի 84-ամյա Արմեն Բորիսովիչը։
Պատմությունը մի քանի տարի առաջ է սկսվել։ Վիտալինային չի բավարարել գումարը տանը վերանորոգման համար, որտեղ պատրաստվում էր ապրել Ջիգարխանյանի հետ։

Այդ ժամանակ նա դիմել է իրենց ընդհանուր ծանոթին՝ մայրաքաղաքային բիզնեսմեն Յուրի Ռաստեգինին, խնդրելով պարտքով երկու միլիոն ռուբլի տրամադրել։

Ելնելով լեգենդար դերասանի հանդեպ հարգանքից, Ռաստեգինը չի մերժել պարտքի խնդրանքը․

«Ես Վիտալինային մեկ մլն ռուբլի եմ տվել ստացականով։ Իսկ երկրորդ միլիոնը տրամադրել է իմ ընկերությունը փոխառության պայմանագրով։ Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, այդ թվում Վիտալինայի անձնագրի կրկնօրինակը։ Ես դրանք ներկայացրել եմ դատարանում, թեև չէի կարծում, թե ամեն ինչ դրան կհասնի։ Վստահ էի, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ինձ կտա գումարը։ Այդ ժամանակ նրա ու Արմեն Բորիսովիչի հարաբերություններում ամեն ինչ լավ էր»։

Սակայն Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չի շտապում գումարը վերադարձնել։

--00—ՄՀ