Ինչպե՞ս էին նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել՝ առանց օրենքում փոփոխության. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News  

Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է: Չեմ կարող չհամաձայնել այս կարևոր մտքի հետ, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս էին ուղիղ մեկ տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձրել 1.5 միլիոն և նույն տրամաբանությամբ փոխնախարարներինն ու մարզպետներինը կրկնապատկել գաղտնի կերպով` առանց օրենքում փոփոխության, ինչի մասին խոսեցին միայն մամուլում հրապարակումներից հետո»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս