Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից հնարավոր է սահմանները բացի Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News   

ինքնաթիռ

ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը ուղևորային ավիափոխադրումները նախ կվերսկսի «մերձավոր արտասահմանի» երկրների հետ։  Այս մասին հայտնել է գրել է РИА Новости-ն։

Հրատարակության աղբյուրների տվյալների  համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել ԱՊՀ  անդամ մի շարք երկրներ՝ այդ թվում Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան և Ղրղզստան։

Փորձագետները նշում են, որ նման որոշման համար կա մի քանի հիմնավորում։  Առաջին հերթին՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է։ Բացի այդ, սեպտեմբերին արդեն ծրագրվում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել։

Համագործակցության անդամ երկրներում նույնպես համաճարակաբանական իրավիճակը բարելավվել է։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս