Դատարանը կրկին վերադարձնում «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցադիմումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News   

դատարան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դիանա Հովհաննիսյանի նախագահությամբ, երկրորդ անգամ է վերադարձրել «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների հայցադիմումը՝ ընդդեմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի։  Այս մասին գրել է «Փաստինֆո»-ն։

Աղբյուրն  ավելի վաղ հայտնել էր, որ հայցադիմում են ներկայացրել Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Աբգարյանի, Տիգրան Խաչատրյանի, Սամվել Հարությունյանի Զաքար Հովհաննիսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Գրիգորի Գևորգյանի իրավահաջորդները՝ պահանջելով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

Նշենք, որ հայցադիմումն արդեն երկրորդ անգամ էր ներկայացվել, որը, ինչպես և նախորդը վերադարձվել է՝ խախտումների առկայության պատճառով։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս