Կամավոր փոխակերպում. ՀՀԿ «տասովշիկը» քրեականներին լծել է ՔՊ-ին ձայն բերելու․ «Ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։

Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայումս լծվել է այդ գործին։

Ի դեպ, նշենք, որ նույն այս քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանը, հեղափոխության օրերին արգելում էր ժողովրդին գալ Երեւան եւ մասնակցել ցույցերին, միեւնույն ժամանակ ճնշումների էր ենթարկում Երեւան հասածներին ու ճանապարհ փակածներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։