Նախկին «Ձկան խանութին» հարակից տարածքի գետնանցումը վերադարձվել է համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

գետնանցում

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ավարտվել են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութ»-ի հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակների ապամոնտաժման, տարածքի և անձրևատարերի մաքրման, լվացման աշխատանքները։

Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Նախատեսվում է մշակել տարածքի հիմնանորոգման նախագիծ։

--00--ԱԹ